‘Ռոնալդուն իրականացրել է 3-ամյա երկրպագուի երազանքը (տեսանյութ)’

1155

Նոյեմբերի 12-ին Բեյրութի արվարձաններից մեկում մահապարտները կատարել են կրկնակի ահաբեկչություն, որի հետևանքով 43 մարդ զոհվել էր, 200-ից ավելի քաղաքացիներ ստացել էին վնասվածքներ:

Ահաբեկչության հետևանքով ծնողներին կորցրած Հայդարը հիվանդանոց էր տեղափոխվել «Ռեալի» մարզահագուստով: Տեղացի լրագրողներից մեկը, իմանալով Հայդարի պատմությունը, Twitter-ում #CristianoMeetHaidar (Ռոնալդու, հանդիպիր Հայդարի հետ) ֆլեշմոբ էր սկսել: Մադրիդյան ակումբում ուշադրության էին արժանացրել այս պատմությունը և փոքրիկ երկրպագուին հրավիրել էին ակումբի տոնական ընթրիքին: 3-ամյա Հայդարը հանդիպել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի, բասկետբոլային և ֆուտբոլային թիմի ներկայացուցիչների և, իհարկե, իր սիրելի ֆուտբոլիստի՝ Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Վերջինիս հետ հանդիպման ընթացքում փոքրիկը հուզվել է:

Նախորդ հոդվածը‘«Քյոլն» – «Բորուսիա Դորտմունդ» 2-1․ Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Հիդինկը՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ’