‘Ռոնալդուն կանգնել է Մոուրինյոյի թիկունքին’

559

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր զորակցությունն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, որի հասցեին Իսպանիայի Գավաթի խաղարկության՝ «Սելթայի հետ հանդիպումից (4:0) առաջ երկրպագուները սուլել էին:

«Ժոզեն մնում է թիմում, եւ իմ կարծիքով, դա երկպագուների համար լավ նորություն է: Մարզիչն անում է ամեն հնարավորը: Իհարկե, որոշ մարդիկ հիացած չեն մեր վերջին խաղերի արդյունքներից, սակայն մենք ակնկալում ենք նրանց աջակցությունը, այլ ոչ թե՝ քննադատությունը: Առջեւում դեռ շատ հանդիպումներ կան: Եթե առաջնությունում հաղթանակի հասնելը բարդ գործ է, ապա Չեմպիոնների լիգայում եւ Գավաթում մենք շարունակելու ենք պայքարը չեմպիոնության համար»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում France Football-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆյուլե. թափանցիկ ընտրությունները առանցքային են ԵՄ-ՀՀ հարաբերությունների համատեքստում ‘
Հաջորդ հոդվածը‘Ձնահոսքի տակ է հայտնվել «Վերին Լարս» անցակետը. Աշխատակիցները տարհանվել են’