‘Ռոնալդուն կարող է որակազրկվել 12 խաղով’

964

«Կորդոբայի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում կարմիր քարտ ստացած Քրիստիանո Ռոնալդուն կարող է որակազրկվել 12 խաղով: Այս մասին գրում է Sport.es-ը:

Պրեմիերայի կանոնակարգի համաձայն՝ նման կարգի խատումների դեպքում ֆուտբոլիստներին սպառնում է 4-12-խաղյա որակազրկում:

Հիշեցնենք, որ  Կորդոբայում Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվողը 82-րդ րոպեին կարմիր քարտ էր ստացել դաշտի տերերի պաշտպան Էդիմարին հարվածելու համար, իսկ «Արքայական» ակումբը  2:1 հաշվով կամային հաղթանակ էր կորզել խաղի վերջնամասում:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. «Անգլիական ֆուտբոլում առաջին անգամ էի բախվում նման պարտության, սա խայտառակություն է»’
Հաջորդ հոդվածը‘Բարտոմեու. «Մեսսին ուրիշների վիճակագրությամբ չի հետաքրքրվում»’