12 տարի անց «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձած Կրիշտիանու Ռոնալդուն կրկնեց Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի ռեկորդը Չեմպիոնների լիգայում անցկացրած հանդիպումների քանակով։
Ռոնալդուն 177-րդ հանդիպումն է անցկացնում Չեմպիոնների լիգայում՝ անգլիական թիմի մեկնարկային կազմում մասնակցելով շվեյցարական «Յանգ Բոյզի» դեմ խմբային մրցաշարի առաջին տուրի հանդիպմանը։
