‘
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Սեւիլյայի» հետ մրցավեճում (4:1) հեթ-տրիկի հեղինակ դարձավ, ակումբի լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացավ 6-րդ տեղը՝ 183 գոլ:
Սակայն Ռոնալդուն մտադիր չէ բավարարվել դրանով եւ ցանկանում է գերազանցել Ռաուլի ռեկորդը (323 գոլ):
«Երջանիկ եմ, որ կարողացա հասնել դրան: Սակայն ցանկանում եմ առաջ շարժվել եւ առաջինը լինել: Ինձ համար մեծ պատիվ է ակումբի լեգենդար ռմբարկուների հետ մի շարքում լինել:
Միշտ ասել եմ, որ ռեկորդները նրա համար են, որ գերազանցվեն, եւ դա մեր դեպքում էլ է ճիշտ, եւ հաջորդ սերունդների»,- ասել է պորտուգալացին:
‘