‘
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ով ՈՒԵՖԱ-ի վարկածով ճանաչվել էր նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնել է, որ լավ հարաբերություններ ունի իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Կրիշտիանուն ինձ հաղորդագրություն էր ուղարկել, որում շնորհավորում էր մրցանակի կապակցությամբ: Անկախ ամեն ինչից, մենք շարունակում ենք լավ ընկերներ մնալ: Այդպես կլինի նաև ապագայում»,- խորվաթ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում L’equipe-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենթուս»-ի կիսապաշտպանը հրաժարվել էր ներկա գտնվել ՈՒԵՖԱ-ի մրցանակաբաշխությանն այն բանից հետո, երբ իմացել էր, որ Մոդրիչն է ստանալու նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
‘