‘Ռոնալդուն չի սեղմել Միշել Պլատինիի ձեռքը (տեսանյութ)’

1065

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն Մարոկոյում ավարտված ֆուտբոլի աշխարհի 2014թ. ակումբային առաջնության պարգեւատրման ժամանակ չի սեղմել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի ձեռքը:

Եզրափակիչում արգենտինական  «Սան Լորենցոյին» հաղթելուց հետո Պորտուգալիայի հավաքականի ավագը ոսկե մեդալներ ստանալու ժամանակ աննկատ շրջանցել է Պլատինիին: Այս մասին գրում է Gօal.cօm-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈւԵՖԱ-ի նախագահը հայտարարել էր, որ այս անգամ «Ոսկե գնդակին» պետք է արժանանա աշխարհի նորընծա չեմպիոն Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը: Այս տարի Ռոնալդուի հետ այդ մրցանակի համար պայքարում են Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը եւ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսսին:

Նախորդ հոդվածը‘«Ռեալի» պարգևատրումը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահը 700-րդ հանդիպումն է անցկացրել հարազատ թիմի կազմում’