‘Ռոնալդուն չի վստահում Բենիտեսին ‘

740

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շատ դժգոհ է, որ աշխատում է Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ: Պորտուգալիայի հավաքականի ավագը կարծում է, որ իսպանացի մասնագետը համապատասխան մարզիչ չէ «Ռեալի» համար, եւ այդ մասին հայտնել է Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին,- գրում է El Confidencial -ը:

«Այս մարզիչի հետ մենք ոչինչ չենք հաղթի»,- Պերեսի հետ զրույցում ասել է Ռոնալդուն:

Ավելի վաղ իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ռոնալդուին դուր չեն գալիս Բենիտեսի խաղային սխեմաները: Վերջերս պորտուգալացին չէր բացառել «Ռեալից» հեռանալու տարբերակը, ինչը դուր չէր եկել Ֆլորենտինո Պերեսին: Վերջերս 30-ամյա հարձակվողը դարձյալ հայտարարեց, որ ցանկանում է կարիերան ավարտել «Ռեալում»: 

Նախորդ հոդվածը‘«ՈՉ»-ի համատեղ շտաբի հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Sportbox. Անցած մրցաշրջանի համեմատ Յուրա Մովսիսյանն առաջադիմել է’