‘
Մադրիդի «Ռեալի» կազմում 2012 թվականի ընթացքում իրեն հիանալի դրսեւորած Կրիշտիանու Ռոնալդուն, որը նաեւ հավակնում է «Ոսկե գնդակին», չի ստացել Պորտուգալիայի «Տարվա մարզիկի» կոչումը:
Մարզասերների եւ փորձագետներից կազմված ժյուրիի քվեարկության արդյունքում Պորտուգալիայի լավագույն մարզիկ է ճանաչվել հեծանվորդ Ռույ Կոշտան, հաղորդում է Esciclismo.com-ը:
Նշենք, որ Ռույ Կոշտան այս տարի դարձել է «Տուր Շվեյցարիա» բազմօրյա խճուղային հեծանվավազքի հաղթող:
‘