‘Ռոնալդուն պատմել է՝ ինչ է անելու կարիերան ավարտելուց հետո’

1196

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչով կցանկանար զբաղվել ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո։

-Ինձ դուր է գալիս նորաձևությունը։ Ես սիրում եմ լավ հագնվել և միշտ գեղեցիկ տեսք ունենալ։ Դա ոչ միայն հագուստին է վերաբերում, այլև սանրվածքին։

Հպարտանում եմ, որ ունեմ սեփական ապրանքանիշ, դա ինձ երջանկացնում է։ Շատերն են հետևում նորաձևությանը, ես էլ նրանց շարքում եմ։ Ջանում եմ ճիշտ ընտրել հագուստս այս կամ այն դեպքում։ Իմ նպատակն իմ բրենդը զարգացնելն է։ Կցանկանայի կարիերաս ավարտելուց հետո ինձ նորաձևությանը նվիրել,-ասել է Ռոնալդուն։

Նախորդ հոդվածը‘Դե Խեա. Կասիլյասն աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլային աշխարհը սգում է լեգենդար խաղացող եւ մարզիչ Յոհան Կրոյֆի վախճանը’