‘Ռոնալդուն պարզաբանել է իր հայտարարությունը’

1132

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Marca»-ի հետ զրույցում պարզաբանել է Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» հետ խաղից հետո արած հայտարարությունը:

Պորտուգալացի ֆուտբոլիստը նշել էր,  որ եթե թիմակիցներն իր խաղամակարդակն ունենային, «Ռեալը» կլիներ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում: 

«Երբ ես ասացի այդ բառերը, նկատի ունեի ֆիզիկական պատրաստվածությունը, ոչ թե խաղը: Ես իմ թիմակիցներից ոչ մեկից լավը չեմ»,-ասել է Ռոնալդուն:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա» – «Սեվիլյա» 2-1․ Առաջատարը կամային հաղթանակ է տանում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիացիների 70 տոկոսը չի ցանկանում, որ Բենզեման վերադառնա հավաքական’