‘
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այսօր ստացել է Ալֆրեդո Դի Ստեֆանոյի անվան մրցանակը:
31-ամյա հարձակվողը Marca-ի վարկածով դարձել է Իսպանիայի 2015/16թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը:
«Անցյալ մրցաշրջանն ինձ նվիրեց մեծ զգացողություններ: Աստված օգնում է նրանց, ով աշխատում է»,- հայտնել է Ռոնալդուն:
Նախորդ մրցաշրջանում «Ռեալը» զբաղեցրել էր Իսպանիայի առաջնության աղյուսակի երկրորդ հորիզոնականը, հետ մնալով «Բարսելոնայից» մեկ միավորով, իսկ Ռոնալդուն 36 խաղում դարձել էր 35 գոլի հեղինակ:
Պիչիչիի մրցանակ (լավագույն ռմբարկու)` Լուիս Սուարես («Բարսելոնա»):
Լուիս Արագոնեսի մրցանակ (Իսպանիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ)` Ալվարո Մորատա («Ռեալ»):
Սամորայի մրցանակ (լավագույն դարպասապահ)` Յան Օբլակ («Աթլետիկո»):
Միգել Մունյոսի մրցանակ (լավագույն մարզիչ)` Դիեգո Սիմեոնե («Աթլետիկո»):
‘