‘Ռոնալդուն վերջնագիր է ներկայացրել ակումբին. կհեռանա Բենիտեսը, կամ՝ ինքը’

691

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոնալդուն շարունակում է դժգոհել թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսից եւ վերջնագիր է ներկայացրել ակումբին:

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում կատալոնական «Բարսելոնայից» 0:4 հաշվով կրած պարտությունից հետո Պորտուգալիայի հավաքականի ավագը հայտարարել է հետեւյալը. «Կամ կհեռանա Բենիտեսը, կամ՝ ես»,- գրում էGazzetta dello Sport-ը՝ հղում անելով Fox-ին:

Հիշեցնենք, որ 12-րդ տուրից հետո «Ռեալը» 6 միավոր զիջում է առաջատար «Բարսելոնային»: Նախորդ անգամ Արքայական ակումբը սեփական խաղադաշտում 0:4 հաշվով պարտվել էր 1990 թվականին՝ «Օսասունայի» դեմ խաղում:

Նախորդ հոդվածը‘Կապելո. ««Բարսելոնայի» բախտը բերեց, որ Մեսսին վնասվածք ստացավ»’
Հաջորդ հոդվածը‘Հանս-Յոահիմ Վատցկե. «Կլոպը կրկին ապացուցեց, որ փայլուն մասնագետ է»’