‘Ռոնալդուն 2018 թվականին չի խաղա Պորտուգալիայի հավաքականի կազմում’

1167

«Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է մինչև այս տարվա ավարտ հանդես չգալ Պորտուգալիայի հավաքականի կազմում: Այս մասին հաղորդում է O Jogo-ն: 

Նման որոշում կայացվել է «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրի, Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆերնանդու Գոմեշի և գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի միջև զրույցից հետո: 

33-ամյա խաղացողը հավաքական չէր հրավիրել սեպտեմբերին կայացած Ազգերի Լիգայի խաղերին, քանի որ որոշել էր կենտրոնանալ «Յուվենթուս»-ում ադապտացիայի վրա:

Պորտուգալիայի հավաքականը մինչև այս տարվա ավարտ դեռ պետք է Ազգերի Լիգայի 3 հանդիպում անցկացնի, ինչպես նաև ընկերական խաղի շրջանակում հանդիպի Շոտլանդիայի ընտրանուն:

Նախորդ հոդվածը‘Ինգուշեթիան ապստամբում է՝ ընդդեմ Չեչնիայի հետ նոր սահմանի’
Հաջորդ հոդվածը‘Սիմեոնեն կարծում է, որ տարվա լավագույն ֆուտբոլիստը Գրիզմանն է’