Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր 52-րդ եւ 53-րդ գոլերը խփեց եւ առաջ անցավ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 30-ամյա անգլիացի հարձակվող Հարի Քեյնին (52 գոլ) եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին (52 գոլ) 2023 թվականին խփած գոլերի քանակով։
Սաուդյան Արաբիայի առաջնության 17-րդ տուրում «Ալ Նասրը» 5:2 հաշվով հաղթեց «Ալ Իթիհադին», Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ։
Երրորդ տեղում է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը՝ 50 գոլ։
Հոլանդն այս տարի դեռ կարող է մասնակցել երկու հանդիպման եւ հավասարվել կամ առաջ անցնել Ռոնալդուից։
Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» դեկտեմբերի 27-ին կհյուրընկալվի «Էվերտոնին», 20-րդ տուրում դեկտեմբերի 30-ին կընդունի «Շեֆիլդ Յունայթեդին»։