Ռոնալդուն France Football-ի գլխավոր խմբագրին մեղադրել է ստելու մեջ

119

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պարզաբանել է, թե ինչու նոյեմբերի 29-ին չի ժամանել Փարիզ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը։ Նա France Football-ի գլխավոր խմբագիր Պասկալ Ֆերեին մեղադրել է ստելու մեջ։

«Այսօրվա արդյունքը Պասկալ Ֆերեի հայտարարությունն է, թե իբր ես իրեն խոստովանել եմ, որ իմ միակ նպատակը կարիերաս ավարտելն է ավելի շատ «Ոսկե գնդակներով», քան Մեսին։

Ֆերեն ստել է։ Նա օգտագործել է իմ անունը իրեն եւ պարբերականին գովազդելու համար։ Անթույլատրելի է, որ այդքան հեղինակավոր մրցանակի շնորհման համար պատասխանատու մարդը ստի այդ կերպ՝ չդրսեւորելով հարգանք մի մարդու նկատմամբ, որը միշտ հարգել է France Football-ն ու «Ոսկե գնդակը»։ Այսօր նա դարձյալ ստել է՝ արադարացնելով իմ բացակայությունը իբր կարանտինով, որի համար ոչ մի հիմնավորում չկա։

Իմ կարիերայում ամենամեծ նպատակը ազգային եւ միջազգային տիտղոսներն են ակումբի եւ իմ երկրի հավաքականի հետ։ Ամենամեծ նպատակը լավ օրինակ ծառայելն է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների համար։ Ամենամեծ նպատակը համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ ոսկե տառերով անունս թողնելն է»,- գրել է Ռոնալդուն Ինստագրամում։

Նախորդ հոդվածըԶԼՄ․ ՍՊՊՀ դասախոս Մայքլ Ֆրիսին ազատել են աշխատանքից և վտարել Ռուսաստանից
Հաջորդ հոդվածը«Օմիկրոն»․ Բայդենը խնդրում է խուճապի չմատնվել