‘
-Մանչեսթերում ինձ բացատրել են հարկային մեխանիզմը, իսկ Իսպանիայում ասացին ինչքան շատ վճարես, այնքան լավ,- ասել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դատարանում, փոխանցում է իսպանական Marca-ն:
«Անգլիայում երբեք խնդիր չեմ ունեցել, այդ պատճառով էլ կցանկանայի վերադառնալ այնտեղ: 18 տարեկանում հայտնվեցի Մանչեսթերում եւ ինձ հստակ բացատրեցին, թե ինչպես է ամեն ինչ աշխատում, ինչ հարկային մեխանիզմներ պետք է օգտագործել: Իսկ Իսպանիայում ասացին պարզապես շատ վճարի, որ ոչ մի խնդիր չլինի»,- ասել է Ռոնալդուն դատավորին:
Ռոնալդուն մեղադրվում է 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ: Ֆուտբոլիստը չի ընդունում մեղադրանքը:
‘