‘Ռոնալդու. «Առանց տքնաջան աշխատանքի տաղանդը ոչինչ է»’

852

«Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հավատում է, որ մադրիդյան թիմը կարող է հաջողության հասնել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում: Հիշեցնենք, որ մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Ռեալը» 2:0 հաշվով հաղթել է «Ռոմային», իսկ պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 8-ին:

-Իմ վիճակագարությունը տքնաջան աշխատանքի արդյունք է: Չեմ ցանկանում կորցնել այս տեմպը՝ չնայած Իսպանիայի առաջնությունում դժվարություններ կան: «Ռեալը» շարունակում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում, և այս մրցաշարը շատ կարևոր է մեր ակումբի յուրաքանչյուր անդամի համար՝ հաշվի առնելով այն, որ մեզանից շատ ոչ մի թիմ չի հաղթել Չեմպիոնների լիգայում: Այնպես որ՝ ամեն ինչ կորած չէ:

Առանց տքնաջան աշխատանքի տաղանդը ոչինչ է: Ես ցանկանում եմ շարունակել նույն ոգով և թիմի հետ տիտղոսներ նվաճելու, անհատական մրցանակներ ստանալու ու երկրպագուներին ուրախացնելու հնարավորություն ունենալ,-Ռոնալդուի խոսքը մեջբերված է «AS»-ից:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. ՀՅԴ-ական մարզպետ. Գյումրին ընդդիմադիր չէ’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա. ««Մայնցի» հետ խաղն ազդարարեց, որ մեզ համար հեշտ չի լինելու»’