‘Ռոնալդու. Ինձ համար ծանր է տեսնել Մեսսիի արցունքները’

1601

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հույս ունի, որ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին չի լքի ազգային թիմը:

«Մեսսին ծանր որոշում կայացրեց, իսկ երկրպագուներին հարկավոր է հասկանալ ու ընդունել այն: Նա սովոր չէ պարտվել կամ երկրորդ տեղը զբաղեցնել: Եթե 11-մետրանոց չես խփում, ապա դրանից վատ խաղացող չես դառնում: Բայց ինձ համար ցավալի է տեսնել Մեսսիի արցունքները: Հուսով եմ, որ նա կվերադառնա ազգային հավաքական, քանի որ նրանք ունեն Մեսսիի կարիքը»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է NJ.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ռանյերի․ «Այս պահին «Լեսթերը» չի կարող խաղալ այնպես, ինչպես նախորդ մրցաշրջանում»’
Հաջորդ հոդվածը‘Ստամբուլի օդանավակայանի մահապարտները’