‘Ռոնալդու. Իսպանիայում ինձ համարում են հանցագործ’

1068

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է, թե ինչպես են Իսպանիայում մարդիկ եւ լրատվամիջոցները վերաբերվում իրեն եւ մտադիր է հեռանալ այդ երկրից:

«Իսպանիայում ինձ համարում են հանցագործ եւ վերաբերվում են համապատասխան: Դա վերաբերում է նաեւ լրատվամիջոցներին»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Cope-ը:

Ռուսաստանում Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը մասնակցող Ռոնալդուին զանգել է նաեւ «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը՝ հորդորելով չհեռանալ ակումբից:

Իսպանիայի դատախազությունը Ռոնալդուին մեղադրում է 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը’
Հաջորդ հոդվածը‘Ռաուլ Գոնսալեսը կվերադառնա Արքայական ակումբ’