‘Ռոնալդու. «Մենք շարունակում ենք պայքարել Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում հաղթելու համար»’

610

Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիստիանու Ռոնալդուն իր անդրադարձել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի` «Ատլետիկոյի» հետ պատասխան հանդիպմանը: Հիշեցնենք, որ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, և առաջին խաղում 2:0 հաշվով տոնած հաղթանակի շնորհիվ պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ «Ատլետիկոն»:

«Թիմի անունից ցանկանում եմ ներողություն խնդրել երկրպագուներից: Նրանք հիանալի էին և ամբողջ խաղի ընթացքում աջակցում էին մեզ: Մենք շարունակում ենք պայքարել Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում հաղթելու համար: Նկատի չունեմ, թե չենք ցանկացել հաղթել գավաթի խաղարկությունում, բայց մենք այժմ ունենք 1 կարևոր մրցաշար` առաջնությունը և Չեմպիոնների լիգան:

Եթե խաղանք այնպես, ինչպես դա արել ենք մրցաշրջանի առաջին հատվածում, ապա կնվաճենք այս տիտղոսները: Կարծում եմ` 2015 թվականին կարող ենք վերջ դնել «Ատլետիկոյի» հետ դերբիներում անհաջողություններին. մենք կդառնանք Իսպանիայի չեմպիոն «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում»,-Ռոնալդուի խոսքը մեջբերված է Marca-ից:

Հիշեցնենք, որ այս թիմերի միջև կայացած 5 խաղերում «Ատլետիկոն» չի պարտվել. 3 հաղթանակ, 2 ոչ-ոքի` Դիեգո Սիմեոնեի թիմի օգտին:

 

Նախորդ հոդվածը‘Պրեմիերա. Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Օբամա. Իրանի դեմ նոր պատժամիջոցները կարող են պատերազմի պատճառ դառնալ’