‘
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստները Հայաստանին նվազագույն հաշվով հաղթելուց հետո նշել են, որ հայերը փակ ֆուտբոլ են խաղացել, դրա համար էլ հեշտ հանդիպում չի ստացվել:
«Մեդիամաքսի» փոխանցմամբ, ըստ միակ գոլի հեղինակ Կրիշտիանու Ռոնալդուի, կարեւորն այն է, որ իրենք հաղթանակով են ավարտել խաղը:
«Հայաստանը միայն պաշտպանվում էր ու վճռական գործողությունների չէր դիմում: Մրցակիցը եկել էր այստեղ ոչինչ չանելու համար»,- ասել է Ռոնալդուն:
Միգել Դանին նշել է, որ հայերի փակ ֆուտբոլը իրենց համար դժվարություններ է ստեղծել, բայց իրենք պատվով կատարել են առաջադրանքը ու շարունակում են պայքարել եզրափակչի ուղեգրի համար:
«Ալբանիայից կրած պարտությունից հետո մենք այլեւս սխալվելու իրավունք չունենք: Հայերի դեմ խաղում ցույց տվեցինք, որ կարող ենք հաղթել ու շարունակել լավ ելույթներն ընտրական փուլում»,- սա էլ Ռիկարդո Կարվալիոյի կարծիքն է:
‘