‘
Թուրինի «Յուվենթուս»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հարցազրույց է տվել ակումբի հեռուստաալիքին, որում իր գոհունակությունն է հայտնել այն ընդունելությունից, որը ցուցաբերել են նրան:
«Մարդիկ այստեղ տարբերվում են մյուսներից, բոլորը շատ բարի են, սա իսկական ընտանիք է: Դա վերաբերում է նաև երկրպագուներին, և ես ցանկանում եմ երջանկացնել նրանց:
Ես գիտեմ Ա Սերիան, հետևել եմ խաղերին հեռուստատեսությամբ: Հուսով եմ՝ արագ կհարմարվեմ: Ցանկանում եմ որքան հնարավոր է լավ սկսել մրցաշրջանը»,- ասել է Ռոնալդուն:
‘