‘
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Տոտենհեմի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումից (1:3) հետո դժգոհել է լրագրողների կողմից իր հասցեին հնչած քննադատությունից: Պորտուգալացին նաև խոսել է «սերուցքայինների» կազմի մասին,- հայտնում է marca.com-ը:
Քննադատությունը
«Բացարձակապես հանգիստ եմ: Լավ խաղը ձեզ համար այլևս ոչինչ չի նշանակում, կարևորում եք միայն գոլերը: Չեմ պատրաստվում խոսել վիճակագրությունից: Գոլային երա՞շտ: Կարող եք «Google» մտնել և փնտրել «Կրիշտիանու Ռոնալդուի բոլոր գոլերը»: Այնտեղ բոլորը կգտնեք»:
Կազմի մասին
«Ամռանը մեր կազմը համալրած բոլոր ֆուտբոլիստները մեծ ներուժ ունեն, բայց երիտասարդ են: Նրանք քիչ փորձ ունեն: Փորձը շատ կարևոր է: Պեպեի, Խամեսի ու Մորատայի հետ «Ռեալն» ավելի ուժեղ էր: Բացի այդ, մենք զգում ենք շարքից դուրս մնացած Կարվախալի ու Բեյլի կարիքը: Իմ այս խոսքերն արդարացման միջոց չեն: Չենք կարող միշտ նույն մակարդակի վրա լինել»:
Նոր պայմանագիր
««Ռեալի» հետ ներկայիս համաձայնագիրն ավարտվում է 4 տարուց, և ես չեմ ցանկանում այն երկարաձգել: Ակումբում ինձ հիանալի եմ զգում»:
‘