Ռոնալդու. Ցանկանում եմ մասնակցել Եվրո-2024-ին

121

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է ազգային հավաքականի հետ կապված իր ծրագրերի մասին։

«Մտադիր եմ ևս մի քանի տարի լինել ազգային հավաքականի կազմում։ Ես դեռ մեծ հավակնություններ ունեմ։ Իմ մոտիվացիան մասշտաբներից դուրս է, ուստի ես չեմ պատրաստվում ավարտել միջազգային կարիերաս:

Մեզ առջևում Աշխարհի առաջնությունն է, հետո ցանկանում եմ մասնակցել Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը»,- ֆուտբոիստի խոսքերն է փոխանցում Renascenca-ն։

Կրիշտիանուն Պորտուգալիայի հավաքականում հանդես է գալիս 2003 թվականից։ Հարձակվողը մասնակցել է 189 հանդիպման, որոնցում դարձել է 117 գոլի հեղինակ։

Նախորդ հոդվածը«Բարսելոնայի» պաշտպանությունն ամենահուսալին է այս մրցաշրջանում
Հաջորդ հոդվածըՄոուրինյուն ու Սարին որակազրկվել են