Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն ցավակցել է աշխարհի եռակի չեմպիոն Պելեի մահվան կապակցությամբ։
«Բացառիկ, հանճարեղ, տեխնիկապես անթերի, ստեղծագործող, կատարյալ, անգերազանցելի։ Ֆուտբոլի արքան մեկն է։ Բոլոր ժամանակների մեծագույնը։ Պելեն երբեք չի իջել գագաթից, նա լքում է մեզ այսօր։
Ցավակցում եւ սգում ենք։ Բաժանման տխրությունն ու գրած պատմության համար հպարտությունը միախառնվել են։ Քո ժառանգությունը վեր է սերունդների սահմաններից։ Պելեն կշարունակի ապրել, մենք միշտ կպատվենք եւ կմեծարենք քեզ։ Շնորհակալություն եւ հանգչիր խաղաղությամբ»,- սոցիալական ցանցերում գրել է Ռոնալդոն։
Ակումբային կարիերան բրազիլական «Սանտոսում» եւ ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսում» անցկացրած Պելեն կարիերայի ընթացքում խփել է 1279 գոլ եւ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։
Նա միակն է պատմության մեջ, որին հաջողվել է Բրազիլիայի հավաքականի հետ երեք անգամ նվաճել աշխարհի գավաթը (1958, 1962, 1970)։
Պելեն մահացել է Բրազիլիայում դեկտեմբերի 29-ին, 82 տարեկանում։ 2021թ․ աշնանից նա պայքարում ուղիղ աղիքի քաղցկեղի դեմ։