‘Ռոնալդո. «Ես պատրաստ կլինեի սեփական գրպանից վճարել Մեսսիին գնելու համար»’

1112

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն, ով ներկայումս ֆլորիդյան «Ֆորտ Լոդերդեյլ Սթրայքերս» ակումբի սեփականատերերից է, ասել է, որ ապագայում պատրաստվում է իր թիմ հրավիրել աշխարհի առաջատար այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Լիոնել Մեսսին և Քրիստիանո Ռոնալդուն։

«Ես պատրաստ կլինեի սեփական գրպանից վճարել Մեսսիին գնելու համար։ Մեր ակումբի համար սահմաններ չկան։ Մենք հզոր ակումբ կդառնանք։ Մեսսի՞ն։ Իսկ ինչո՞ւ չգնել Քրիստիանո Ռոնալդուին։ Մի քանի տարուց մենք կկարողանանք դա մեզ թույլ տալ։

Անհնարին ոչինչ չկա։ ԱՄՆ-ն աշխարհի երկրորդ երկիրն է ֆուտբոլի զարգացման արագությամբ և զիջում է միայն Չինաստանին։ Շատ հայտնի ֆուտբոլիստներ են ցանկանում խաղալ Հարավային Ֆլորիդայում կյանքի բարձր մակարդակի պատճառով։ Ո՞վ չէր ցանկանա ապրել այստեղ»,-ասել է Ռոնալդոն, ում ակումբը հանդես է գալիս ԱՄՆ երկրորդ դիվիզիոնում։

Նախորդ հոդվածը‘Խոսեպ Գվարդիոլա. «Հաճույքով 1000 հատ Դանտե կցանկայի տեսնել իմ թիմում»’
Հաջորդ հոդվածը‘Նեյմար. ««ՊՍԺ»-ն մեզ հայտնի է իր շքեղ ֆուտբոլային շոուներով և ուժեղ ֆուտբոլիստներով»’