‘
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն կարծիք է հայտնել, որ ՖԻՖԱ-ի տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակը պետք է բաժին հասնի կատալանյան «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեո Մեսիին, իսկ տարվա մարզչի մրցանակը «Ռեալի» պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Ըստ Championat.com-ի, Ռոնալդոն նշել է, որ «Ոսկե գնդակի» համար մրցակցությունը իր ժամանակ ավելի սուր էր, քան հիմա: «Այժմ ողջ պայքարը գնում է Ռոնալդուի եւ Մեսիի շուրջ, եւ, հավանաբար, էլի մի քանի տարի այդպես կլինի: Իմ ժամանակ կար Զիդանը, կային Ֆիգուն, Ռիվալդոն, ավելի ուշ բոլորը սկսեցին խոսել Ռոնալդինյոյի մասին… մրցակցությունը կոշտ էր: Ինչ վերաբերում է գալիք քվեարկությանը, ես իմ ձայնը կտայի Մեսիին: Նա ոչ միայն գոլեր է խփում եւ իր թիմին հաղթանակներ է բերում, այլեւ ֆուտբոլ է ներմուծում ինչ-որ առանձնահատուկ, մոգական բան: Ռոնալդուն տեխնիկապես ունակ է եւ պրագմատիկ, բայց անսովոր բաներ Մեսին ավելի շատ է անում», — ասել է բրազիլացին՝ ավելացնելով, որ իր համոզմամբ լավագույն մարզիչ կճանաչվի Մոուրինյոն:
Հաղթողների անունները կհրապարակվեն 2013-ի հունվարի 7-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում:
‘