‘
Բրազիլիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն խոստովանել է, որ «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մեծ երկրպագուն է: Ռոնալդոն նշել է, որ հաճախ է ներկա գտնվում փարիզյան ակումբի խաղերին:
«Ես հաճախ եմ լինում Փարիզում: Եվ ամեն անգամ ներկա եմ գտնվում «ՊՍԺ»-ի հանդիպումներին: Զլատան Իբրահիմովիչն աչքի ընկնող ֆուտբոլիստ է, ով շատ բաների է հասել: Ֆրանսիայի առաջնությունում նա իմ սիրելի խաղացողն է»,_ Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում «Canal +»-ը:
‘