Ռոնալդ Կումանը երկրորդ անգամ գլխավորեց Նիդեռլանդների հավաքականը։ 59-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026 թվական, հաղորդում է Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միության կայքը։
Կումանը Նիդեռլանդների հավաքականը գլխավորել է նաեւ 2018-2020 թվականներին, այնուհետեւ տեղափոխվել է «Բարսելոնա»։
Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Կումանը փոխարինեց Լուի վան Գալին, որի ղեկավարությամբ ազգային թիմն աշխարհի առաջնությունում հասավ քառորդ եզրափակիչ եւ հետխաղային 11-մետրանոցներով պարտվեց Արգենտինայի հավաքականին (2:2, 11մ՝ 3:4)։