‘Ռոնալդ Կուման. «Երբ այնպիսի ակումբ, ինչպիսին «Բարսելոնան» է, պարտվում է, անմիջապես շատ քննադատություն և ասեկոսեներ են տարածվում»’

731

«Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել է, թե հետաքրքրված չէ «Բարսայի» գլխավոր մարզչի պաշտոնով: Ըստ հոլանդացի մասնագետի՝ ինքը մտադիր չէ հեռանալ անգլիական ակումբից մինչեւ իր պայմանագրի ավարտը: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե կատալոնյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է ներկայիս մարզիչ Լուիս Էնրիկեի աշխատանքից: Կումանը 1989-1995 թվականներին հանդես է եկել «Բարսելոնայում», ինչպես նաեւ որոշ ժամանակ եղել է գլխավոր մարզչի օգնականը:

«Երբ այնպիսի ակումբ, ինչպիսին «Բարսելոնան» է, պարտվում է, անմիջապես շատ քննադատություն և ասեկոսեներ են տարածվում: Ես դա գիտեմ, որովհետև իմ կարիերայի մեծ մասն անցկացրել եմ այնտեղ: Հիմա կարիք չկա խոսել կատալոնյան ակումբը գլխավորելու մասին: Դա եւ «Բարսելոնայի», եւ «Սաութհեմփթոնի» հանդեպ անհարգալի վերաբերմունք է: Իսկ ես մտադիր եմ մինչեւ իմ պայմանագրի ավարտն աշխատել Անգլիայում»,- ասել է Կումանը:

Նախորդ հոդվածը‘Մեսսիի տրանսֆերը կարող է իրականացնել միայն երկու ակումբ’
Հաջորդ հոդվածը‘Ա.Մուսինյանի պարզաբանումը «168 ժամ» թերթի հրապարակման կապակցությամբ’