‘Ռոուհանի. Իրանի համալսարանները պետք է քաղաքական մտածողություն ձևավորեն ‘

1003

Իրանի համալսարանները պետք է ուսանողների մեջ քաղաքական մտածողություն ձևավորեն, ասել է երկրի նախագահը, այսօր հաղորդել է Իրանի պետական IRINN հեռուստատեսությունը: Ռոուհանին ելույթ է ունեցել Թեհրանում՝ դիմելով Իրանի համալսարանների ղեկավարներին: Նա քննադատել է համալսարանների դասախոսներին, ովքեր ուսանողների մասին դատում են նրանց քաղաքական նախապատվությունների հիման վրա: «Համալսարանը կուսակցությունների կամ քաղաքական ուղղությունների կենտրոն չէ: Համալսարաններում պետք է գերիշխի հանդուրժողականության և չափավորության մթնոլորտ»,- ասել է Ռոուհանին: Ըստ նախագահի՝ հնարավոր չէ ուսումնասիրություններ կատարել՝ առանց ազատ միջավայրի:

2006 թ. սեպտեմբերին՝ նախագահի պաշտոնում Մահմուդ Ահամդինեժադի ընտությունից մեկ տարի անց, հասարակության մեջ տարաձայնություններ ծագեցին մի քանի ուսանողների հայտարարությունների առնչությամբ՝ այն մասին, թե գիտության նախարարությունը պատրաստված ուսանողներին զրկում է մագիստրատուրա, ասպիրանտուրա ընդունվելու հնարավորությունից՝ քաղաքական, գաղափարական կամ կրոնական նկատառումներով: «Համալսարանները պետք է ազատ լինեն հայտարարությունների և քննադատության համար: Դա այն վայրն է, որտեղ մարդիկ պետք է մտածեն ազատորեն և գործեն ազգային շահերին համապատասխան»,- ասել է Ռոուհանին: Փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Նա ոտքով հարվածեց ինձ, ես էլ աթոռով հարվածեցի գլխին. Շանթ Հարությունյանի որդին պատմել է դպրոցում տեղի ունեցած միջադեպի մասին’
Հաջորդ հոդվածը‘2013 թվականին Հայաստանում 3% կրճատվել է հողի առք և վաճառքի գործարքների թիվը’