‘
Իրանի կառավարությունը մտադիր չէ հրաժարական տալ երկրում առկա տնտեսական խնդիրների պատճառով, հայտարարել է նախագահ Հասան Ռոուհանին, տեղեկացնում է Shargh թերթը:
«Եթե որևէ մեկը կարծում է, թե կառավարությունը հրաժարական կտա, նա սխալվում է: Մենք բոլորս մինչև մեզ հատկացված վերջին օրը կկատարենք մեր պարտականությունները»,- ասել է Ռոուհանին:
Նախագահի հայտարարությունն արվել է ի պատասխան կառավարության կազմում փոփոխություններ անելու կոչերի, որոնք արվել են վերջին շրջանում՝ կապված տնտեսական խնդիրների հետ:
Այսպես, անցյալ երեքշաբթի երկրում բռնկված բողոքի ցույցերի ֆոնին, որոնք կապված էին ազգային արժույթի արժեզրկման հետ, խորհրդարանի (մեջլիս) 50 պատգամավորներ հանրագիր էին ստորագրել էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի հրաժարականի պահանջով:
Փոխանցում է tass.ru-ն:
‘