‘Ռոջերսը գոհ է ԱՄՆ-ի մրցաշարից’

565

Թեև «Մանչեսթ Յունայթեդ»-ից կրած պարտությանը, «Լիվերպուլի» մարզիչ Բրենդան Ռոջերսը գոհ է Հյուսիսային Ամերիկայում  ունեցած նախամրցաշարային շրջագայությունից:

Երեկ ավարտվել է ԱՄՆ-ի միջազգային ընկերական մրցաշարը, որի եզրափակչում «Լիվերպուլը» պարտվել է «Մանչեսթր Յունայթեդին»: Թեև այս հանգամանքին, այնուհանդերձ, «կարմիրների» մարզիչին այս պարտությունը չի տխրեցրել, ընդհակառակը, նա գոհ է մնացել իր սաների պատրաստվածությունից:

«Կարծում եմ, որ լավ խաղ էր: Երկու թիմերն էլ հիանալի աշխատանք կատարեցին: Մենք առաջ էինք անցել հաշվի մեջ, և ունցանք  գոլ խփելու մի քանի հնարավորություն ևս: Հնարավոր է, մենք իրավունք ունեինք ևս մեկ 11 մետրանոց հարվածի: Սակայն, ավելի ուշ մենք գոլ բաց թողեցինք, որը մեզ հիասթափեցրեց: Շատ արագ «Մանչեսթը» խփեց երկրորդ գոլը և խաղալն ավելի դժվարացավ: Սակայն, ընդհանուր առմամբ, ես հիացած եմ այս մրցաշարով և պետք է ասել, որ նա մեծ դեր ունեցավ նաև թիմերի նախամրցաշարային նախապատրաստական աշխատանքներում: Մենք այստեղ գերազանց աշխատեցինք, և հիմա անհամբերությամբ սպասում ենք նոր մրցաշրջանի մեկնարկին: Ես գոհ եմ իմ ֆուտբոլիստների մարզավիճակից»,-հայտարարել է Ռոջերսը:

Բացի դրանից, Ռոջերսն առանձնացրել է Սթերլինգի խաղը. «Նա հիանալի հանդիպում անցկացրեց և մի քանի իրական գոլային պահեր ստեղծեց հակառակորդի դարպասի մոտ: Սթերլիգը տակտիկապես գերազանց է խաղում: Նա շատ տաղանդավոր է և մեծ առաջընթաց է ապրում»:  

Նախորդ հոդվածը‘Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում այս գիշեր կրակոցներ չեն հնչել’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթր Սիթին» փորձելու է ձեռնոց նետել Եվրոպային’