‘Ռոջերսը դժգոհ է մրցավարությունից (տեսանյութ)’

963

Անգլիայի առաջնության 11-րդ տուրի` «Լիվերպուլ»-«Չելսի» (1:2) խաղին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ դաշտի տերերի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն իր դժգոհությունն է արտահայտել մրցավարությունից: Ըստ Ռոջերսի` խաղի 88-րդ րոպեին Գարի Կեյհիլը ձեռքով է խաղացել, և «Չելսիի» դարպասին պետք է նշանակվեր 11 մետրանոց հարված:

«Մենք մեծ ցանկությամբ էինք խաղում, սակայն մրցավարական որոշումը չբավարարեց մեզ: Մաքուր 11 մետրանոց հարված էր, կասկած չի կարող լինել: Հիասթափված եմ, քանի որ մեծ նվիրումով խաղացինք և արժանի էինք գոնե ոչ-ոքիի:

Այժմ պետք է շարունակենք տքնաջան աշխատել և հուսալ, որ վնասվածք ունեցող ֆուտբոլիստները շուտ կապաքինվեն: Կախարդական փայտիկ չունեմ, բայց ունեմ հիանալի ֆուտբոլիստներ: Հավաքականների խաղերից հետո պատրաստ կլինենք և նոր մակարդակի կհասնենք»,-ասել է Ռոջերսը լրագրողներին:

Նախորդ հոդվածը‘ «Ռեալ Մադրիդ» – «Ռայո Վալեկանո» 5-1․ Արքայական ակումբը կրկին հաղթում է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եվրո-2016. Ալբանիան կբողոքարկի ՈւԵՖԱ-ի որոշումը’