‘Ռոջերս. ««Լիվերպուլից» հեռանալուց հետո արդեն հինգ ակումբի մերժել եմ»’

970

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը պատմել է, որ մինչև ամառ մտադիր չէ մարզչական աշխատանքին վերադառնալ։

-Այն պահից սկսած, ինչ հեռացել եմ «Լիվերպուլից», արդեն հինգ ակումբից աշխատանքի առաջարկ եմ ստացել։ Ես նրանցից յուրաքանչյուրին շատ հարգում եմ, բայց մերժել եմ, քանի որ ուզում էի դադար վերցնել։ Ամեն դեպքում ֆուտբոլային մարզչի աշխատանքը շատ լարում է պահանջում։

Ես սիրում եմ իմ աշխատանքը, բայց «Լիվերպուլը» լքելուց հետո վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ ես հնարավորություն ունեցա նստելու և մտածելու աշխատանքի մեթոդների մասին, կատարելագործելու դրանք։ Ինձ հետ կապ հաստատած բոլորին ես հասկացրել եմ, որ մտադիր չեմ մինչև ամառ աշխատանքի անցնել։

Ես բաց եմ առաջարկների համար։ Գլխավորը, որ աշխատանքն ինձ հետաքրքրի։ Պարտադիր չէ, որ դա թոփ-ակումբ լինի, կարևոր չէ նաև, թե այն Անգլիայում կլինի, թե արտասահմանում,-ասել է Ռոջերսը։

Նախորդ հոդվածը‘«Ման չեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը ռեկորդային արժեզրկում են գրանցել’
Հաջորդ հոդվածը‘Օզիլ. «Վերջին տարիներին եվրոպական առաջնությունների ամենամեծ անակնկալը հենց «Լեսթերն» է»’