‘Ռոջերս. Խիստ կզարմանամ, եթե ՊՍԺ-ն չհասնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ’

2177

‘

«Սելթիկի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հիացած է «Պարի Սեն Ժերմենի» խաղով: Հյուսիսիռլանդացու թիմը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում 1:7 հաշվով պարտվել է փարիզցիներին:

«Հպարտ էի իմ խաղացողների կամային հատկանիշներով, սակայն հիասթափված եմ բաց թողած գոլերից: Նման մակարդակում չի կարելի այսքան հեշտ գոլեր ընդունել: Մեզ համար որոշիչ է դառնալու «Անդերլեխտի» դեմ վերջին հանդիպումը, որում կխաղարկվի Եվրոպա լիգայի ուղեգիրը:

Իմ ֆուտբոլիստներին ասացի, որ մենք մրցում ենք լավագույններից լավագույնների հետ: Խիստ կզարմանամ, եթե ՊՍԺ-ն չհասնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: 

Մենք խաղում էինք 5 պաշտպանով: Ի՞նչ կարող էինք անել: Ոչինչ չէր փոխվի, եթե 8 պաշտպանով գործեինք, որովհետև երբեմն պետք է ընդունես մրցակցի գերազանցությունը և ծափահարես նրան»,- Ռոջերսի խոսքերն է փոխանցում bbc.com-ը:

‘

Նախորդ հոդվածը‘Վան Գալ. «Էվերտոնից» ինձ հետ ոչ ոք չի կապվել’
Հաջորդ հոդվածը‘Պաուլո Դիբալա. Միշտ ցանկացել եմ Նեյմարի հետ պայքարել Ոսկե գնդակի համար’