‘Ռոջերս. «Սա այն խաղերից էր, որում մենք պարտավոր էինք միավոր վաստակել»’

1309

‘

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն անդրադարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Արսենալից» 1:4 հաշվով կրած պարտությանը:

«Սա այն խաղերից էր, որում մենք պարտավոր էինք միավոր վաստակել: Շատ հիասթափված եմ: Խաղի առանցքային պահերին «Լիվերպուլը» շատ վատ խաղաց պաշտպանությունում:

Հանդիպման մեկնարկում մենք պասիվ էինք, և «Արսենալը» տիրում էր նախաձեռնությանը: Հետո փոխեցինք իրավիճակը, ավելի լավ խաղացինք և ավելի լավ հնարավորություններ ունեցանք, բայց բաց թողած գոլերի ժամանակ ահավոր հանդես եկանք պաշտպանությունում: Այժմ շատ-շատ բարդ կլինի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել»,-Ռոջերսի խոսքերը մեջբերված են «BBC Sport»-ից:

‘

Նախորդ հոդվածը‘Ժիրու. «Մենք ցանկանում ենք մրցաշրջանի ավարտը հիանալի անցկացնել»’
Հաջորդ հոդվածը‘AS. Անչելոտին «Գրանադայի» հետ հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին ‘