‘Ռոջերս. «Ստերլինգը երբեք չի ասել, որ ցանկանում է հեռանալ»’

1066

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կրկին հայտարարել է, որ չի ցանկանում բաժանվել թիմի կիսապաշտպան Ռախիմ Ստերլինգից, ով հրաժարվում է ակումբի հետ երկարաձգել պայմանագիրը:

«Իմ ու Ստերլինգի միջև ոչ մի տարաձայնություն չկա: Ռախիմը երբեք չի ասել, որ ցանկանում է հեռանալ, եւ մենք ամեն օր շփվում ենք: Երիտասարադ խաղացողները սխալներ են գործում, սակայն ես նրան շատ լավ եմ ճանաչում: Նա ուժեղ բնավորության տեր մարդ է, եւ երբեք չեմ մտածել նրանից բաժանվելու մասին»,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում sportsmole.co.uk-ը:

Նախորդ հոդվածը‘Մայամիի մրցաշար.հաղթող է դարձել ԱՄՆ-ն ներկայացնող թենիսիստուհի Սերենա Ուիլիամսը’
Հաջորդ հոդվածը‘«Ֆլամենգո»-ի մարզիչը փակել է բերանը կպչուն ժապավենով’