Ռոջեր Ֆեդերերը հայտարարեց կարիերան ավարտելու մասին

172

Լեգենդար շվեյցարացի թենիսիստ, 41-ամյա Ռոջեր Ֆեդերերը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Հաջորդ շաբաթ անցկացվեց Լեյվերի գավաթի խաղարկությունը կլինի վերջին մրցաշարը նրա կարիերայում։

«Նախորդ երեք տարիներին բազմաթիվ վնասվածքներ ու վիրահատություներ եմ ունեցել։ Շատ եմ աշխատել, որպեսզի վերադարձնեմ լիարժեք մարզավիճակս, բայց ես նաեւ գիտեմ իմ մարմնի կարողություններն ու սահմանը։ Ես 41 տարեկան եմ, 24 տարում անցկացրել եմ ավելի քան 1500 հանդիպում։

Հաջորդ շաբաթ Լոնդոնում անցկացվելիք Լեյվերի գավաթը կլինի իմ վերջին մրցաշարը ATP-ում։ Իհարկե, ապագայում ես կխաղամ թենիս, բայց ոչ «Մեծ սաղավարտի» կամ ATP-ի մրցաշարերում»,- գրել է Ֆեդերերը սոցիալական ցանցերում։

Ֆեդերերը կարիերայի ընթացքում 103 տիտղոս է նվաճել մենախաղում, 6 անգամ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում, 8 անգամ՝ Ուիմբլդոնի մրցաշարում, 5 անգամ՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում, 1 անգամ էլ՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում։

Նախորդ հոդվածըՏաջիկստանի և Ղրղզստանի սահմանի ողջ երկայնքով բախումները շարունակվում են
Հաջորդ հոդվածըՄարիամ Մկրտչյանը ֆանտաստիկ արդյունքով դառնում է աշխարհի չեմպիոն