«Ռոսկոսմոսի» նախկին ղեկավարը վիրավորվել է Դոնեցկի հրետակոծության ժամանակ

379

«Ռոսկոսմոսի» նախկին ղեկավար,  ռազմական խորհրդականների խմբի և «Ցարական գայլեր» գիտատեխնիկական կենտրոնի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը վիրավորվել է ՈՒԶՈՒ-ի կողմից Դոնեցկի հրետակոծության ժամանակ։

«Ես վիրավորվել եմ, 3×4 մմ-անոց մետաղական բեկորը մտել է աջ թիակս։ Պետք է վիրահատվեմ։ Տուժել են նաև իմ մտերիմ մարդիկ»,- հինգշաբթի գրել է նա իր Telegram-ալիքում։

Ռոգոզինը հաղորդել է, որ հրետակոծության տակ է հայտնվել կամավորական ստորաբաժանումներից մեկի հետ աշխատանքային հանդիպումից վերադառնալիս։

Բժիշկները որոշել են, որ ողնաշարի մեջ մխրճված բեկորը հանվելու ենթակա չէ։ Դմիտրի Ռոգոզինն ինքը իր վիճակը բավարար է գնահատում։

Ռոգոզինը 2022 թ․ նոյեմբերից «հատուկ գործողության» գոտում գլխավորում է «Ցարական գայլեր» ռազմական խորհրդականների տեսչական խումբը։ Նրա աշխատանքը  ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ստորաբաժանումներին ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելն է, խումբը գործում է որպես կամավորական ստորաբաժանում։ Խմբի անվանումը, ինչպես պարզաբանել է Ռոգոզինը, գալիս է Հարավսլավիայում 1992 թ․ ստեղծված կամավորական խմբերի անվանումից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարել Մոուրինյուի հետ
Հաջորդ հոդվածը2022թ․ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը