‘«Ռոսնեֆտը» բացահայտել է Իգոր Սեչինի աշխատավարձի չափը’

1539

‘

«Ռոսնեֆտի» տնօրենների խորհուրդը հինգ տարով երկարացրել է ռուսաստանյան պետական ընկերության նախագահ Իգոր Սեչինի լիազորությունները: Ընկերությունն առաջին անգամ տեղեկացրել է, թե որքան է վաստակում Սեչինը նախագահի պաշտոնում:

Եվ այսպես, «Ռոսնեֆտի» նախագահի  դրույքաչափը տնօրենների խորհուրդը սահմանում է  15-20 մլն ռուբլի (290-390 հազար դոլար): Ելնելով դրանից՝ Սեչինի տարեկան եկամուտը, առանց պարգևավճարների և լրացուցիչ վճարների, կկազմի մինչև 240 մլն ռուբլի (4,7 մլն դոլար):

Ընկերության նախագահի տարեկան պարգևավճարների չափը սահմանվում է տարվա դրամական պարգևների տոկոսներով և կազմում է 150 %: Այդպիսով՝ 360 մլն պարգևավճարն էլ գումարած՝ Իգոր Սեչինի տարեկան եկամուտը կկազմի մինչև 600 մլն ռուբլի կամ 11,8 մլն դոլար:

«Ռոսնեֆտը», որ նախկինում հրաժարվում էր հրապարակել Սեչինի եկամուտների և ունեցվածքի վերաբերյալ տվյալները, դա  առաջին անգամ է անում: Նախկինում պետական ընկերությունը նշում էր, որ «Ռոսնեֆտը» չի հանդիսանում «դաշնային օրենքի հիման վրա ստեղծված պետական ընկերություն, ուստի և պարտավոր չէ հաշիվ տալ իր ղեկավարների եկամուտների մասին»: Փոխանցում է BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Լյով. «Գվարդիոլայի համար յուրահատուկ հանդիպում է սպասվում»’
Հաջորդ հոդվածը‘Range Rover-ը բախվել է Բաղրամյան 26-ի առջև ծառայություն իրականացնող ոստիկանության մեքենային’