‘
Ռոսսելխոզնադզորի տեսուչները Սարատովի օդանավակայանում առգրավել է Երևանից բերված կենդանական ծագումով 25կգ ապրանքները: Այս մասին է տեղեկացնում գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ըստ աղբյուրի, միջադեպը տեղի է ունեցել այս տարվա հոկտեմբերին: Տեսուչներն առգրավել են 3կգ բաստուման, 7 կգ պանիրը և 15կգ մեղրը, որը տեղափոխվում էր առանց համապատասխան անասնաբուժական փաստաթղթերի: Առգրավված ապրանքներն ուղարկել են ոչնչացման:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ՀՀ գուղնախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարության հետ ձեռք է բերվել համաձայնություն` քննարկել դեպի Ռուսաստան կենդանական ծագումով ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները: Այդ նպատակով Մոսկվա է գործուղվել նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորանշանակ ղեկավար Արմեն Հայրապետյանը:
‘