‘«Ռոսսիա24»-ի լրագրողը Մայդանից ուղիղ եթեր է մտել` «Ճշմարտությունը» վանկարկումների ներքո. Տեսանյութ’

982

Ուկրաինացի մի լրագրող չնախատեսված «մուտք է գործել» «Ռոսսիա 24» ալիքի` Կիեւի Մայդանից միացված ուղիղ եթերը: Վիտալի Սեդյուկը մոտեցել է ուղիղ եթերին Մայդանից միացած ռուս լրագրող Արտյոմ Կոլին, որպեսզի նրան եւ ալիքի մեկ այլ աշխատակից` Դմիտրի Կիսիլյովին Օսկար արձանիկ հանձնի:

Սեդյուկը ուղիղ եթերում ասել է, որ այդ երկու լրագրողը «արժանացել են» Օսկարին` ուղիղ եթերում սուտ տարածելու համար: «Մենք սիրում ենք ռուսաստանցիներին, բայց այն բանից հետո, թե ինչպես եք դուք լուսաբանում…»,- ասել է Սեդյուկը ուղիղ եթերում` չհասցնելով ավարտել խոսքը, քանի որ ռուս լրագրողը վերցրել է Օսկարն ու նրան հրել կադրից դուրս:  

Ռուս լրագրողը շարունակել է եթերը, իսկ այդ ողջ ընթացքում կադրում լսվում էին հարյուրավոր մարդկանց` «Ճշմարտությունը, ճշմարտությունը» վանկարկումները:

 

 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը նախապատրաստվում է վաղվա երթին ‘
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանը անվճար կայանատեղիների իրավունքներ կտա որոշ անձանց’