‘Ռոսստանդարտ. Ժանյակե ներքնազգեստները Ռուսաստանում ոչ ոք չի արգելել, Հայաստանում նույնպես չեն արգելի’

1083

Ռուսաստանը ժանյակե ներքնազգեստների ներկրումը չի արգելել, ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է «Ռոսստանդարտի» ղեկավարի տեղակալ Ֆյոդոր Բուլիգինը:

Նախ ռուսական, հետո նաև տեղական ԶԼՄ-ները Մաքսային միությանն անդամակցելու  հեռանկարի առնչությամբ հաղորդումներ են տարածել այն մասին, որ ժանյակե ներքնազգեստները չեն համապատասխանում Մաքսային միությունում ընդունված տեխնիկական պահանջներին:

Բուլիգինը նշել է, որ ՄՄ տեխնիկական կանոնակարգերն ապրանքի ներկրումը կարող են արգելել անվտանգության նկատառումներից ելնելով և գնահատվում են ըստ էկոլոգիայի և այլ չափազանց կարևոր հատկանիշների: «Ես չեմ կարծում, թե այդ արտադրատեսակը ինչ-որ բան կարող է խախտել: Ես, նույնիսկ, չեմ լսել մնան տեղեկատվության մասին, և դժվարանում եմ մեկնաբանել: Ամենայն հավանականությամբ, դա ինտերնետում տարածված սուտ լուր է եղել», — ասել է Բուլիգինը:

Նախորդ հոդվածը‘Հայտարարություն. ԴԱՀԿ գործողությունները հաճախ հակասում են Հայաստանի սահմանադրությանը’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’