‘«Ռոստելեկոմը» սկսում է իր գործունեությունը Հայաստանում. 3մբ/վ ինտերնետը կարժենա՝ 6000 դրամ (գնացուցակ)’

1281

Ռուսական «Ռոստելեկոմ» ընկերությունը սկսում է ծառայություններ մատուցել նաև հայաստանյան շուկայում: Ընկերությունն իր ծառայությունները կմատուցի ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ի միջոցով, որը իր հերթին հանդիսանում է Ռոստելեկոմի դուստր ձեռնարկություն, և «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության տարածած հաղորդագրությունից։

Հայաստանյան շուկա ընկերության մուտքն ազդարարելու համար վաղը Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տրդատ Երկրորդ սրահում տեղի կունենա մամլո ասուլիս ընկերության ռուսաստանյան ներկայացուցիչների մասնակցությամբ: Իսկ նույն օրը՝ ժամը 13:30 պաշտոնապես կբացվի վաճառքի և սպասարկման առաջին սրահը Աբովյան քաղաքում:

Ըստ ընկերության տարածած հաղորդագրության, առաջին փուլում մանրածախ վաճառքն իրականացվելու է ֆիզիկական անձանց ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ ծառայությունների մատուցմամբ, քիչ ուշ ծառայությունների շարքը կհամալրի նաև ինտերակտիվ հեռուստատեսության ծառայությունը:

Նկատենք, որ նմանատիպ ծառայություններ հայկական շուկայում մատուցում է մեկ այլ օպերատոր՝ uCom-ը, և, ըստ էության, ռուսական ընկերությունը շուկա է մտնում որպես նրան մրցակից։

Ընկերության կայքում կարելի է գտնել ծառայությունների գնացուցակը, որը ներկայացնում ենք ստորև.

\"\"

Նախորդ հոդվածը‘Կանավարոն եւ Գրավան որակազրկվել են կես տարով’
Հաջորդ հոդվածը‘4-1՝ չնայած «Ատլետիկո»-ի փայլուն մեկնարկին և ընդհանուր լավ խաղին’