‘«Ռոստովի» ֆուտբոլիստն իր փոքր բնական կարիքը հոգացել է խաղի ժամանակ ‘

1107

«Ռոստովի» և Հաիթիի հավաքականի ֆուտբոլիստ Ռեժինալ Գորոն իր փոքր բնական կարիքը հոգացել է Ռուսաստանի առաջնության 17-րդ խաղափուլի՝ Տուլայի «Արսենալի» հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնել է «Наш футбол» հեռուստաալիքի մեկնաբան Պավել Զանոզինը:

Անչափ անսպասելի դրվագը տեղի է ունեցել հանդիպման  34-րդ րոպեին: Զանոզինը ասել է, որ իր այս արարքի համար Գորոն դեղին քարտ է ստացել գլխավոր մրցավարի՝ Ալեքսեյ Մատյունինի կողմից: Այդ պահը հեռուստախցիկների оբյեկտիվներում չի հայտնվել:

Այս հանդիպման պատգամավոր Ալեքսանդր Սաֆոնովը ТАСС-ին վստահեցրել է, որ Գորոն դեղին քարտ է ստացել խաղադաշտն առանց թույլտվության լքելու համար, իսկ մեկնաբանի հայտարարությունը ոչ մի կերպ չի հաստատվում:

Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեի ղեկավար Արթուր Գրիգորյանցն էլ «Чемпионат»-ին հաղորդել է, որ կդիտարկի Գորոյի հետ կապված դեպքը, եթե այն նշված լինի հանդիպման պատգամավորի հաշվետվությունում և խաղի արձանագրությունում:

Այսպիսով, խաղացողը կրկնել է Գերմանիայի հավաքականի դարպաապահ Յենս Լեմանի և մրցավար Մասիմո Բուզակայի արաքները: Լեմանն իր կարիքն է հոգացել 2009թ. Չեմպիոնների լիգայի՝ «Շտուտգարտ» — «Ունիրյա» (3:1), իսկ Բուզական կրկին 2009 թ.՝ Քաթարի առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ:

Վերոնշյալ դեպքը տեղի է ունեցել երեկ, դեկտեմբերի 8-ի  Դոնի Ռոստովում և ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 1:0: Միակ գոլը խփել է Մլադեն Կաշչելանը:

Նախորդ հոդվածը‘ԿԲ նախագահ. Մենք շուկայում լինելու ենք մինչ ամսվա վերջ, լինելու ենք ամեն օր, հետո չենք լինելու շուկայում’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն ուժեղացրել է դեսպանատների պաշտպանությունը’