‘Ռոստովցի Բարսիկ կատուն ինքուրույն Ուկրաինայից Ռուսաստան՝ «հայրենի տուն» է վերադարձել ‘

1155

Երեք տարեկան Բարսիկ կատուն ինքնուրույն Դոնի Ռոստովում գտնվող իր տերերի տուն է վերադարձել Ուկրաինայի Կրասնոդոն քաղաքից:

«Բարսիկը տուն է վերադարձել մաշված եւ քրքրված վիճակում, նրա թաթը դուրս էր ընկել, բայց առողջությանն ընդհանուր առմամբ ոչինչ չի սպառնում», — Interfax-ին հայտնել է քաղաքային անասնաբուժական հոսպիտալի տնօրեն Կիրա Ֆոմինան:  

Կատուն կորել էր Ուկրաինայում, ուր մեկնել էր տերերի հետ միասին, որոնք ազգականների մոտ հյուր էին գնացել: Նա վախեցել էր շան հաչոցից, պոկվել էր տիրոջ ձեռքերից եւ փախել էր անհայտ ուղղությամբ: Տուն վերադառնալու համար Բարսիկն ինքնուրույն անցել է 200 կիլոմետր՝ հատելով ռուս-ուկրաինական պետական սահմանը:  

Նախորդ հոդվածը‘Իսրայելը Պաղեստինի դեմ լայնամասշտաբ գործողություններ է ձեռնարկել ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆլեշ-մոբ՝ նվիրված դիաբեթի տեմ պայքարին (Տեսանյութ)’