‘Ռովնոյում ցուցարարները գրավել են «Բերկուտի» բազան’

936

Ուկրաինական Ռովնո քաղաքում (քաղաքը գտնվում է երկրի արեւմուտքում) ընդդիմության կողմնակիցները գրավել են «Բերկուտ» հատուկ ջոկատայինների տեղական բազան: Հայտնում է Lenta-ն: Անցած գիշեր մի քանի հարյուր ցուցարարներ գրոհել են շենքը եւ քարկոծել այն: Ներսում գտնվող միլիցիոներները ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ եւ տրավմատիկ զենք են կիրառել: Տեղեկատվություն կա երեք տուժածների մասին: Գրոհից մի քանի ժամ անց իրավապահները համաձայնել են լքել բազան: 30 բերկուտցիների շենքից դուրս են բերել «կենդանի միջանցքով»: Ներկա պահին շենքում են գտնվում ցուցարարները: Ընդդիմության եւս երկու հազար կողմնակիցներ արգելափակել են քաղաքի կենտրոնը: Նրանք բնակիչներին գործադուլի կոչեր են անում: 

Նախորդ հոդվածը‘ՃՈ-ն կոչ է անում համապատասխան կարգով ձեւակերպել ավտոմեքենաների առքուվաճառքը’
Հաջորդ հոդվածը‘Դաշնակցությունը պաշտպանում է «գազային հարցերով» հանձնաժողովի նախագիծը ‘