‘Ռուանդայում ընդդիմության առաջնորդին ազատազրկել են ցեղասպանությունը ժխտելու համար ‘

625

Ռուանդայում ընդդիմաւոյան առաջնորդ Վիկտուար Ինգաբիրեն դատապարտվել է 8 տարվա ազատազրկման ահաբեկչության եւ ցեղասպանության ժխտման մեղադրանքով:

Ազգությանմբ հութու Ինգաբիրեն բոյկոտել է դատական լսումները: Նա ազատազրկման մեջ է 2010-ի հոկտեմբերից, երբ Ռուանդայում ցեղասպանության հիշատակի արարողությունների ժամանակ հայտարարել է, թե թութսիների հիշատակը պահելուն զուգահեռ պետք է ոգեկոչել նաեւ զոհված հութուների հիշատակը: Ինգաբիրեի փաստաբանը վերաքննիչ հայց է պատրաստում:

 1990-ականներին Ռուանդայում հիմնականում հութու ազգության իշխանությունների կողմից ծրագրվել եւ իրագործվել է ցեղասպանություն, որին զոհ է գնացել ավելի քան 800 մարդ, հիմնականում թութսի ազգության ներկայացուցիչներ:

 

Նախորդ հոդվածը‘Բեռլուսկոնին «Միլանի» հնարավոր մարզիչների ցուցակ է կազմել’
Հաջորդ հոդվածը‘«Սենդիի» պատճառով Նյու Յորքի մետրոն 4-5 օր չի աշխատի’